Շահումով խաղերի, այդ թվում ինտեր­­նետ շահումով խաղերի գործունեության համար առաջարկվում է շահութահարկ կիրառել

Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող օրենսդրության համաձայն՝ խաղային բիզնեսի (շահումով խաղեր, խաղա­տներ, տոտալիզատորներ) հարկումն իրականացվում է հարկման այլընտրանքային համա­­կար­գերի շրջանակներում: Այսինքն, նշված գործունեության տեսակների համար վճար­վող հարկերը որևէ կերպ կախված չեն այս ոլորտում ստեղծվող նոր արժեքի մեծու­թյու­նից: Խնդիրը կայանում է նրանում, որ գործող հարկման համակարգը հնարա­վո­րու­թյուն չի ընձեռում ապահովել խաղային բիզնեսի լիարժեք հարկում, ինչի արդյունքում այս ոլոր­տից հարկային եկամուտներ ապահովելու ներուժը չի օգտագործվում:

Առաջարկվում է 2020 թվականի հունվարի 1-ից վերանայել տոտալիզատորի (այդ թվում՝ ինտեր­նետ տոտալիզատորի), իսկ 2021 թվականի հունվարի 1-ից՝ շահումով խաղերի (այդ թվում ինտեր­­նետ շահումով խաղերի) կազ­մակերպ­­ման գործունեության հարկման մոտեցում­ները:

Մասնավորապես, առաջարկվում է նշյալ գործունեության տեսակների հարկումը կազ­մակերպել այլ՝ ավելի արդար սկզբունք­­ների հիման վրա՝ հաշվի առնելով ոլորտում ստեղծ­ված նոր արդյունքի մեծությունը (այսինքն՝ առաջարկվում է գործունեության այս տեսակ­ների հարկումն իրականացնել շահութահարկի համակարգում): Առաջարկվում է նաև այս փուլում ձեռնպահ մնալ շահումների հարկումից՝ հաշվի առնելով միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներն ու վարչարարական հնարավոր բարդություն­ները,

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել