Տաքսիները գումար կվճարեն՝ ծառայություն իրականացնելու թույլտվության համար

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան` Երևանի ավագանին 2018 թ-ի դեկտեմբերի 25-ին որոշում է ընդունել Երևան համայնքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերի վերաբերյալ:

Որոշումն ուժի մեջ է մտել հունվարի 7-ին:

Որոշման 15-րդ կետը սահմանում է, որ Երևանի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքuիների` միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար տեղական տուրքը սահմանվում է` 10 000 /տասը հազար/ դրամ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել