Եթե անշարժ գույքի նկատմամբ ձեր իրավունքը դուք գրանցել եք այլ կառույցներում և ոչ թե կադաստրի համակարգում, ձեր իրավունքը չի համարվում ճանաչված և գրանցված: Պետական գրանցման են ենթակա սեփականության, օգտագործման իրավունքը, գրավը, հիփոթեքը, սերվիտուտները…
Այս մասին հայտնում են կադաստրի պետական կոմիտեից:
Գրանցման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետությունը, համայնքները, քաղաքացիները, իրավաբանական անձիք, օտարերկրյա պետությունները և միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձիք, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձիք: