Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոր որոշում է ստորագրել դեկտեմբերի 24-ին, որով Ավան վարչական շրջանի, Սայաթ-Նովա թաղամասի հ.1/3 շենքի հարակից տարածքում քաղաքացի Սենիկ Գևորգյանի կողմից, Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում՝ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, քարե շինության հիմքերի կառուցման շինարարական աշխատանքներ իրականացնելու իրավախախտման փաստի կապակցությամբ՝ վերջինիս նկատմամբ 16.10.2018 թվականին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որի հիման վրա Երևանի քաղաքապետարանի կողմից 31.10.2018 թվականին ընդունված h.Վ-40/9 որոշմամբ քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 400.000 ՀՀ դրամի չափով:
Աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից կատարված տեղատեսությամբ պարզվել է, որ Սայաթ-Նովա թաղամասի հ.1/3 շենքի հարակից տարածքում համայքնային սեփականություն հանդիսացող հողամասի վրա շինության հիմքերի կառուցման աշխատանքներ իրականացնելու համար տուգանք նշանակելուց հետո՝ շինարարական աշխատանքները շարունակվել են, մասնավորապես շինությունն ամբողջությամբ ավարտին է հասցվել, որի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից 21.11.2018թ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ կրկնակի արձանագրությունը:
Նշված շինությունը կքանդվի: