Ուզում եմ բացատրություն ստանալ, մեկնաբանություն «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունից` արված հայտարարության վերաբերյալ. Լիանա Ստեփանյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն էր տարածել, որ նրանց պատգամավորության թեկնածու Լիանա Ստեփանյանի հետ առաջացել են անհամատեղելի մոտեցումներ։ Նման պարագայում կուսակցության քարտուղարությունը իրավիճակի հանգուցալուծումը տեսնում էր նրա կողմից ինքնաբացարկ հայտնելու ձևով։

Լիանա Ստեփանյանը այսօր արված հայտրարարության մեջ հայտնում է, որ ինքն էլ է ուզում բացատրություն ստանալ, մեկնաբանություն «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունից` արված հայտարարության վերաբերյալ:

«Նշեմ, որ անձամբ ինձ հետ քարտուղարությունը չի ունեցել զրույց այն մասին, որ մեր միջև կա մոտեցումների անհամատեղելիություն: Կարծում եմ՝ այս հայտարարության հիմքում ընկած է տարրական թյուրըմբռնում: Լիահույս եմ, որ Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարությունը կտա սպառիչ բացատրություն, որով կհաստատի այն, որ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը, որի հիմնադիր անդամն եմ հանդիսանում ես՝ Լիանա Սամվելի Ստեփանյանս, հիրավի հանդիսանում է արդարության, ժողովրդավարության, ազնվության, բազմակարծության, լայնախոհության, իրավունքի գերակայության, օրինապահության, հանդուրժողականության սկզբունքների կրողն ու իրացնողը»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել