«Ականատես» դիտորդական առաքելության պաշտոնական էջից տեղեկանում ենք, աջափնյակի 6/8 տեղամասում դիտորդը նկատել է, որ ընտրողները քվեարկության սենյակում առկա խառնաշփոթի ժամանակ 2-3 հոգով են մոտեցել քվեախցիկներին:
Հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի մեկ այլ անդամ զգուշացրել են ընտրողներին: Դիտորդը հանձնաժողովի քարտուղարին պահանջ է ներկայացրել խախտումը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրելու վերաբերյալ, սակայն պահանջը մերժվել է հանձնաժողովի քարտուղարի կողմից այն պատճառաբանությամբ, որ վերջինս գտնում է, որ տվյալ դեպքում խախտում առկա չէ: Ավելի ուշ, դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին և վերջինս համաձայնվել է գրանցել խախտման փաստը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: