Դասախոսություն Կապանի ինկուբատորում. «Իրավահավասարության մասին» ՀՀ օրենք. հաշմանդամություն ունեցող անձանց մասով շեշտադրումները օրենքում

2018թ. ապրիլի 11-ին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում գործարկվող Կապանի ՔՀԿ ինկուբատորում կայացավ «Մարդու իրավունքներ. «Իրավահավասարության մասին» ՀՀ օրենք. հաշմանդամություն ունեցող անձանց մասով շեշտադրումները օրենքում» թեմայով սեմինար: Միջոցառմանը մասնակցում էին Կապանի ՔՀԿ ինկուբատորի մասնակիցները: Հանդիպման սկզբում ինկուբատորի մասնակիցների ներկայացան, որից հետո մենթորների խմբի ղեկավար, արդարադատության և հարակից ոլորտների մենթոր Մարատ Ատովմյան սեմինար-դասախոսության ձևով ներկայացրեց թեման:

Հանդիպմանը մասնակցող ՔՀԿ-ների ներկայացուցիչները դասընթացավարին ուղղեցին իրենց հուզող հարցերը քննարկվող թեմայի վերաբերյալ:

Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը:
ՔՀԿ-ների ինկուբատորների առաքելությունն է մասնագիտական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանի ՔՀԿ-ներին՝ վերջիններիս ծրագրի թիրախ 9 ոլորտների և ներքոնշյալ 4 թեմատիկ կարողությունների զարգացման նպատակով.
1. Հանրային բյուջեների և քաղաքականությունների մոնիթորինգ,
2. Փաստարկված քաղաքականությունների մշակում,
3. Կոալիցիաների ստեղծում և/կամ զարգացում,
4. Հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական մասնակցություն/ երկխոսություն Կառավարության և ՏԻՄ-երի հետ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել