Մեր տեսուչները մի քիչ ավելի ջանասիրաբար են աշխատում արձանագրել խախտումները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը մամուլի ասուլիսում նշել է, որ  2018 թվականի ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված են շուրջ 1 տրիլիոն 248 միլիարդ դրամ հարկային եկամուտներ, ինչը 2017 թվականի փաստացի կատարվածից ավելի է 93 մլրդ. դրամով կամ շուրջ ութ տոկոսով: Այնուհետև ավելացրել է․

«Ես, իհարկե, չեմ բացառում, որ լինում են դեպքեր՝ մեր տեսուչները մի քիչ ավելի ջանասիրաբար են աշխատում արձանագրել խախտումները. դա պայմանավորում եմ հետևյալով, որ ակնհայտորեն տվյալ կազմակերպությունը հաշվիչ դրամարկղային կտրոններն ամբողջությամբ չի տրամադրում, բայց տեսուչի մուտք գործելուց տրամադրվում է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել