Վարկային պարտավորություններ կամ ավանդ ունենալու հանգամանքն ինքնին պարտադիր կերպով չի զրկելու ձեզ նպաստ ստանալու իրավունքից․ Մանե Թանդիլյան

https://www.facebook.com/TandilyanMane/videos/269748603838356/

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է՝

«Հարգելի հայրենակիցներ, ձեր մտահոգություններին անդրադարձ եմ կատարել տեսանյութում։ Մասնավոր դեպքերը կամ առաջարկությունները խնդրում եմ ուղարկել իմ պաշտոնական էջին։ Հարգելիներս, Նախ, շնորհակալություն նպաստների համակարգում նոր կարգի առնչությամբ ձեր ակտիվ արձագանքի, հարցադրումների և քննարկումների համար։ Դուք պետք է համոզված լինեք, որ ձեր ոչ մի դիտարկում և/կամ անհանգստություն անուշադրության չի մատնվում՝ անկախ ուղիղ պատասխան ստանալու հանգամանքից։ Իմացե՛ք, որ բոլոր այն մտահոգությունները, որոնք դուք ունեք, տեսնում ենք նաև մենք, և չի լինելու իրավիճակ, որ որևէ նոր կարգավորում իրական նպաստառուին դուրս թողնի համակարգից։ Ուղղակի չի կարող և չպետք է լինի նման բան։ Այստեղ է, որ կա ձեր աջակցության և համագործակցության կարիքը, որպեսզի այնպիսի լուծման գանք, որը հնարավորություն կտա բացահայտելու իրական կարիքավորներին՝ դարձնելով համակարգը հնարավորինս թափանցիկ և հաշվետու։ Այս տեսանյութով ձեզ եմ ներկայացնում նպաստների փաստագրման և/կամ դիմելու ժամանակ պահանջվող վարկերի և ավանդների մասին տեղեկատվության իմաստն ու նպատակը՝ հույս ունենալով, որ մասամբ կփարատեմ ձեր մտահոգությունները։ Ինչևէ, թույլ տվեք ևս մեկ անգամ շեշտադրել․ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԱՎԱՆԴ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՆ ԻՆՔՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՐՊՈՎ ՉԻ ԶՐԿԵԼՈՒ ՁԵԶ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ։ Ապատեղեկատվության տարածման դեպքում ահազանգեք 114 թեժ գծին կամ գրեք նամակով նախարարության ֆեյսբուքյան կամ իմ պաշտոնական էջին։ Տեխնիկական մասով․ – ԱՔՌԱ-ն վարկային պարտավորությունների մասին տեղեկանքը տրամադրում է ԱՆՎՃԱՐ, – Բանկերի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ վարկային պարտավորությունների մասին տեղեկանքը տրամադրում է ԱՆՎՃԱՐ, – ՀայՓոստի հետ քննարկվում է այս ծառայության դիմաց գումար չգանձելու հնարավորությունը։ Հետագայի համար քննարկվում է տեղեկատվությունն ավտոմատ կերպով ստանալու հնարավորությունը, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։ Մեր միակ նպատակը այս նոր կարգի գործարկման շրջանակում իրական կարիքավորների բացահայտումն է՝ նպաստների համակարգը ԲԱՑ ԵՎ ՀԱՍՑԵԱԿԱՆ դարձնելու համար։ Մանրամասները՝ տեսանյութում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել