Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հանրային քննարկման է դրել ՀՀ-ում լիզինգային գործունեությունը զարգացնելու նպատակով մշակված մի շարք իրավական ակտերի նախագծերի փաթեթներ։
Հայաստանի Հանրապետության վարչապետին կից փոքր և միջին ձեռնարկատիրության խորհրդին աջակցող Վերակառուցման և զարգացման բանկի գործարարության աջակցման գրասենյակի կողմից իրականցվել են ուսումնասիրություններ լիզինգի՝ որպես ֆինանսական գործիք ՀՀ-ում կիրառության և տարածվածության վերաբերյալ։
Արդյունքում դուրս են բերվել մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են լիզինգի կիրառմանը և զարգացմանը Հայատանի Հանրապետությունում։
Նախագծերի փաթեթի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է լիզինգի բնագավառում առկա խնդիրների լուծման անհրաժեշտությամբ։
Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կաճեն լիզինգային գործարքների ծավալները, ինչը կնպաստի արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացմանը, սարքավորումների արդիականացմանը։
Նախագծին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ