Դատախազությունում դեռևս չեն ստացել Ռոբերտ Քոչարյանի խափանամն միջոցի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը

Ինչպես հայտնել ենք, վերաքննիչ դատարանը բավարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Նրա հանդեպ խափանամն միջոցը վերացվել է և այժմ ազատության մեջ է:

Իրավաբան.net-ին գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ վերաքննիչ դատարանի որոշումը դեռևս չեն ստացել, դրա վերաբերյալ վճռաբեկ բողոք կարող են տանել այն ստանալուց 15 օրվա ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել