«Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը` ԱՆ-ում

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի մասնակցությամբ այսօր շարունակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կազմակերպած ««Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների լրամշակված նախագծերի քննարկումների երկրորդ փուլը:

Քննարկմանը ներկա են գտնվել ՀՀ վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորներ, պետական կառավարման համակարգի մարմինների,  Կենտրոնական բանկի, Բանկերի միության, Փստաբանների պալատի և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են օրենքի նախագծի, մասնավորապես՝ պարտատերերի պահանջների, պարտապանի գույքի, պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի, իրավաբանական անձի լուծարման և պարտապան անհատ ձեռնարկատիրոջ  գործունեության դադարեցման վարույթներին, սնանկության վերաբերյալ գործի ավարտին, ֆիզիկական անձանց սնանկության առանձնահատկություններին և սնանկության պարզեցված ընթացակարգերին առնչվող մի շարք դրույթներ:

Հիշեցնենք, որ առաջին քննարկումը տեղի էր ունեցել ս.թ. հուլիսի 5-6-ին, Ծաղկաձորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել