Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ։
Նախագծի համաձայն՝
- Դատարանն իրավունք ունի հայտարարելու ոչ հոժարակամ բուժումից խուսափող անձի հետախուզում,
- Հետախուզումը դատարանը հայտարարում է անձի նկատմամբ ոչ հոժարակամ բուժումն իրականացնող իրավասու կազմակերպության կամ ոչ հոժարակամ բուժումից խուսափող անձանց բժշկական հաստատություններ բերման ենթարկելու իրավասությամբ օժտված մարմնի միջնորդությամբ,
- Ոստիկանության իրավասությունը իրականացնելու ոչ հոժարակամ բուժումից խուսափող անձանց հետախուզում և նման միջնորդությամբ դիմելու դատարան: