Հանրապետության նախագահին ներկայացվեցին սնանկության դատարանի դատավորների թեկնածուները

Օգոստոսի 6-ին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպում անցկացրեց սնանկության դատարան տեղափոխվելու դիմում ներկայացրած դատավորների թեկնածուների հետ: Այս մասին հայտնում են դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից:

Այնուհետև, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 22-րդ մասի համաձայն, Բարձրագույն դատական խորհրդի փակ գաղտնի քվեարկությամբ որոշվեց Հանրապետության նախագահին ներկայացնել սնանկության դատարանի դատավորների թեկնածուներին՝ հետևյալ կազմով.

    1. 1. Աթաբեկյան Արթուր
    1. 2. Ավագյան Գարիկ
    1. 3. Բաբայան Արսեն
    1. 4. Թադևոսյան Սամվել
    1. 5. Խաչատրյան Արմեն
    1. 6. Կատվալյան Լիլիթ
    1. 7. Կուբանյան Արա
    1. 8. Հովհաննիսյան Արտաշես
    1. 9. Մկրտչյան Բագրատ
    1. 10. Նարինյան Գևորգ
    1. 11. Չիչոյան Արմեն
    1. 12. Փոլադյան Տիգրան

Սնանկության դատարանը գործելու է 2019 թվականի հունվարի 1-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել