Վանաձորում ՔՀԿ ինկուբատորների մասնակիցները ծանոթացան Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում այսօր՝ հուլիսի 12-ին Վանաձորում տեղի ունեցավ քաղհասարակաության կազմակերպությունների ինկուբատորների խմբի դասընթացը՝ «Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ), ոլորտներ, կառույցներ, քաղհասարակության մասնակցություն, ինչպես նաև ՔՀԿ-ների կողմից Եվրոպական միությունից ֆինանսական միջոցների հայթայթում» թեմայով:

Դասընթացը վարում էր ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը: Վերջինս դասախոսության ձևաչափով նախատեսված  նյութը ներկայացրեց երկու մասով, նախ և առաջ խոսեց Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի գործունեության մասին, համաձայնագրի հիմնական ոլորտների, սկզբունքերի մասին, ինչպես նաև մանրամասն քննարկվեց քաղհասարակության սխեմայի ձևավորման հարցը: Հաջորդիվ միջազգային փորձագետի կողմից միջոցառման մասնակիցներին ներկայացրեց, թե որոնք են Եվրամիության ֆինանսավորման աղբյուրները և ինչպես հայթայթել այդ միջոցները: Դասախոսության ընթացքում նաև խոսվեց այն փաստաթղթերի մասին, որոնք անհրաժեշտ են ՔՀԿ-ներին՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող մրցույթներին մասնակցելու համար:

Միջոցառմանը մասնակցում էին Վանաձորի ինկուբատորների 1-ին և 2-րդ փուլերում ընդգրկված 13 ՔՀԿ-ներից 12-ը:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել