Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որով ուժը կորցրած է ճանաչել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընդունած որոշումը.
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մարտի 2-ի «Հայերենի բարձրագույն խորհուրդ ստեղծելու և դրա անհատական կազմն ու աշխատակարգը հաստատելու մասին» N 191-Ա որոշումը»: