Այսօր՝ հուլիսի 31-ին, արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսիս ժամանակ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարեց, որ քննարկվում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջև հանդիպումը:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի բացման արարողությանը և այցի ընթացքում Փաշինյանը մի շարք հանդիպումներ կունենա. «Այդ թվում, հնարավոր է, հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Դեռեւս վերջնական պայմանավորվածություն չկա»,-հայտարարեց Բալայանը: