Քննարկվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հանդիպումը. ԱԳՆ

Այսօր՝ հուլիսի 31-ին, արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսիս ժամանակ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարեց, որ քննարկվում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջև հանդիպումը:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի բացման արարողությանը և այցի ընթացքում Փաշինյանը մի շարք հանդիպումներ կունենա. «Այդ թվում, հնարավոր է, հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Դեռեւս վերջնական պայմանավորվածություն չկա»,-հայտարարեց Բալայանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել