Սոչիում հրդեհի հետևանքով չորս հայ է զոհվել

Սոչիում Հայաստանի Հանրապետության հյուպատոսությունը հայտնում է, որ Ադլերում հրդեհի հետևանքով զոհվածների թվում կա ազգությամբ 4 հայ։

 Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Facebook-ի և Twitter-ի իր էջերում։

Ըստ հաղորդագրության՝ ևս մեկ հայ վիրավորվել է։ Վերջիններիս` ՀՀ քաղաքացիություն ունենալու վերաբերյալ տվյալները ճշտվում են։ Ավելի վաղ հաղորդվում էր մեկ հայ զոհի մասին։

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին ժամը 05:40-ին (Մոսկվայի ժամանակով) Սոչի քաղաքի Ադլերի շրջանի Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 տանը (2 հարկանի, 300 քմ) բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 8, տուժել՝ 11 քաղաքացի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել