Փաստաբան Երեմ Սարգսյանը գրում է.
«ՀՀ նախկին և գործող Սահմանադրություններով /հոդվածներ 56.1-րդ և 140-րդ/ հստակ սահմանված է, որ. «Հանրապետության Նախագահն անձեռնմխելի է:
Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:
Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության Նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո»:
Իրավական առումով շատ հետաքրքիր է, թե ինչ կերպ է շրջանցվել սահմանադրական այս նորմը»: