ՀՀ նախկին և գործող Սահմանադրություններով հստակ սահմանված է՝ հանրապետության Նախագահն անձեռնմխելի է. փաստաբան

Փաստաբան Երեմ Սարգսյանը գրում է.

«ՀՀ նախկին և գործող Սահմանադրություններով /հոդվածներ 56.1-րդ և 140-րդ/ հստակ սահմանված է, որ. «Հանրապետության Նախագահն անձեռնմխելի է:

Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության Նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո»:

Իրավական առումով շատ հետաքրքիր է, թե ինչ կերպ է շրջանցվել սահմանադրական այս նորմը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել