Կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի կարող նիստը վարել, եթե այն մինչև 12:15 չավարտվի.
«Փոխվարչապետ Գրիգորյանի հետ մենք պետք է մեկնենք Սանկտ Պետերբուրգ: Եթե նիստը մինչև 12:15 չավարտվի, ապա առաջին փոխվարչապետին կխնդրենք շարունակել նիստը, իսկ մենք կմեկնենք»,-նշել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 26-27-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: ՀՀ կառավարության ղեկավարը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
https://www.facebook.com/Iravabannet/videos/1320829461353469/?notif_id=1532588674345233¬if_t=live_video_explicit