Ի՞նչ կենսագրություն ունի վարչապետի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարը

Իրավաբան.net-ը ներկայացնում է վարչապետի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ ղեկավար Հայկ Այվազյանի կենսագրությունը:

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1984թ., 05 փետրվարի, ք. Երևան

Կրթություն
2000-2004 թթ. – ԵՊՀ, Տնտեսագիտության ֆակուլտետ, Տնտեսագիտության բակալավրի աստիճան
2004-2006 թթ. – ԵՊՀ, Տնտեսագիտության ֆակուլտետ, մագիստրոս, ֆինանսահաշվային ամբիոն
2009-2010 թթ. – Հայաստանի Ամերիկյան համալսարան, մագիստրոս, բիզնեսի կառավարում (կիսատ)
2012-2013 թթ. – Ուիլյամս, Ուիլյամսթաուն, Մասաչուսեթս, ԱՄՆ Զարգացման տնտեսագիտության կենտրոն, մագիստրոս, Տնտեսական զարգացման քաղաքականություն

Աշխատանքային գործունեություն
2003-2009 թթ. – Ձեռնարկատիրական գործունեություն
2009-2011 թթ. – ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Տեսչական բարեփոխումների գծով փորձագետ
2011-2012 թթ. – ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, Տեսչական բարեփոխումների գծով խորհրդատու
2012 թ. – ՀՀ Կառավարության աշխատակազմի Տեսչական բարեփոխումների գծով փորձագետ
2013-2016 թթ. – ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, Տեսչական բարեփոխումների ծրագրի ղեկավար
2016-2018 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմ, Տեսչական բարեփոխումների ծրագրի ղեկավար
2018 թ. հունիսի 11-ին նշանակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար

Այլ տվյալներ
Մասնակցել է մի շարք միջազգային վերապատրաստման և կրթական ծրագրերի: Ազատ տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուների:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել