Երևանի ավագանու «Ելք» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը այսօր՝ հուլիսի 11-ին, քաղաքապետի արտահերթ ընտրության օրը որոշելուց հետո հայտարարեց, որ ավագանու ՀՀԿ խմբակցությունը այս պահին քաղաքապետի թեկնածու չունի։
«Ես այն կարծիքին եմ, որ Երևանի ավագանու «ՀՀԿ» խմբակցությունը չի առաջադրի քաղաքապետի թեկնածու և այս պահի դրությամբ նրանք չունեն թեկնածու»,–նշեց նա և ասաց նաև, որ«Երկիր Ծիրանի» խմբակցության հետ համատեղ թեկնածու առաջադրելու քննարկումներ չեն եղել:
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել էր իր հրաժարականի մասին։
Քաղաքապետի արտահերթ ընտրությունը տեղի կունենա հուլիսի 16-ին: