Այսօր՝ հուլիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը կառավարության նիստից առաջ խոսեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկրում չլինելու մասին:
Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու համար ՀՔԾ-ն կսպասի մինչև հուլիսի 25-ը։
«Վկային հարցաքննելու, նրան հարցաքննության կանչելու ընթացակարգերը հստակ սահմանազատված են քրեական դատավարության օրենսգրքով։ Տեսակապով, տեսազանգով կամ որևէ այլ եղանակով հարցաքննելու հնարավորություն քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում»,–նշեց նա։
Հարցին, կսպասե՞ն մինչև հուլիսի 25-ը, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Այո, կսպասենք»։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է ՀՔԾ Մարտի 1-ի գործով դեռ որպես վկա հարցաքննվելու:
Ավելի ուշ պարզ էր դարձել, որ Քոչարյանը գտնվում է Եվրոպայում և մինչև հուլիսի 25-ը չի կարող ներկայանալ: