ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի անցագրային կետերի սպայական, ենթասպայական և շարքային անձնակազմի նոր համազգեստի մոդելավորման նպատակով հայտարարվում է մրցույթ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Մոդելավորող կազմակերպությունները կամ անհատները մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնելու համար կարող են մինչև սույն թվականի հուլիսի 25-ը զանգահարել +374 10 362 249, +374 91 295 559 հեռախոսահամարներով: