Վարչապետի օգնական Արփինե Դավոյանի կենսագրությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 8-ի որոշմամբ Արփինե Դավոյանը նշանակվել է վարչապետի օգնական։

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում վարչապետի օգնականի կենսագրությունը։

Արփինե Դավոյանը ծնվել է 1985 թ-ի օգոստոսի 28-ին, Ստեփանավանում։

Կրթություն
2003-2009 թթ. – Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի Մանկավարժության և հոգեբանության բաժինը՝ մանկավարժ-հոգեբանի որակավորմամբ

Աշխատանքային գործունեություն
2009-2014 թթ. – Լ.Արիսյանի անվ. թիվ 127 ավագ դպրոցում՝ հոգեբան
2015-2016 թթ. – «Ռոմա» ՍՊԸ-ում՝ հաշվապահի օգնական
2016-2017 թթ. – «Գոլդեն տոբակո» ՍՊԸ-ում՝ հաշվապահ
2017-2018 թթ. – ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցությունում՝ գործավար
2018թ. հունիսի 8-ից նշանակվել է Վարչապետի օգնական:

Այլ տվյալներ
2012 թ. մասնակցել է «ԱԱԱԱ» հաշվապահության ուսումնահրատարակչական կենտրոնի կողմից անցկացվող Հաշվապահական հաշվառում և հարկային օրենսդրություն դասընթացին:
2016 թ. մասնակցել է ՄԱՀՀԻ  կազմակերպած ժողովրդավարության վեցերորդ երեկոյան դպրոցի դասընթացին:
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուների:

Կուսակցական պատկանելություն
2015թ. հանդիսանում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել