Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերանայել է սննդմթերք արտադրող երկու ընկերությունների արտադրական գործընթացի կասեցման մասին նախկինում ընդունած որոշումները:
«Ստեպ Պրոգրես» ՍՊԸ պանրի արտադրամասում (ք. Երևան) իրականացված վերահսկողության արդյուքնում հայտնաբերվել էր վտանգավոր սննդամթերք, իսկ անհատ ձեռնարկատեր Լիանա Գրիգորյանի կաթի վերմշակման արտադրամասում (Սյունիքի մարզ, գ.Վաղատուր) չէին պահպանվել սանիտարահիգիենիկ նորմերը:
Երկու ընկերություններն էլ կատարել են վերահսկիչի հանձնարարականները, կասեցումները վերացվել են, արտադրամասերը վերսկսել են արտադրական գործունեությունը:
«Ստեպ Պրոգրես» ՍՊԸ