Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ «Եվրոպայի օր-2018» միջոցառումների շրջանակում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից նախատեսվող հեծանվային մրցույթի կազմակերպման նպատակով ս.թ. հունիսի 2-ին՝ ժամը 13:00-15:30-ը, երթևեկության համար փակ է լինելու Հրազդանի կիրճի՝ «Պրինցես Մարիաննա» ռեստորանի (Հրազդանի կիրճ հ.87) մոտ գտնվող կամրջից մինչ Փափազյան փողոցն ընկած ճանապարհահատվածը:
«Ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-նշված է հայտարարության մեջ: