Ինքնաձիգն ու փամփուշտները ինքնակամ ներկայացրեց իրավապահներին

Ոստիկանությունը շարունակում է բացատրական աշխատանքներ տանել քաղաքացիների շրջանում ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամովին հանձնելու ուղղությամբ, հայտնում են ոստիակնությունից:

Արդյունքում՝ մայիսի 26-ին Սիսիանի մի բնակիչ ոստիկանություն էր ներկայացրել ԱԿ-74 ինքնաձիգ և 5,45մմ տրամաչափի 74 փամփուշտ։

Քաղաքացին հայտնել է, որ ինքնաձիգը գտել է 1992թ-ին, Արցախի Հանրապետության Գյուլիբեդ գյուղի ավերված տներից մեկում։ Իր հետ բերել էր, թաքցրել չօգտագործվող անասնագոմում ու մոռացել դրա մասին։ Մայիսի 26-ին գոմում աշխատելիս գտել էր պահածն ու անմիջապես ներկայացրել իրավապահներին։

Ոստիկանությունը կրկին տեղեկացնում է․ ապօրինի պահվող զենքն ինքնակամ հանձնելը ազատում է քրեական պատասխանատվությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել