16 պոլիկլինիկայի լարված մթնոլորտը չի հանդարտվում։ Արդեն երկրորդ օրն է՝ աշխատակիցները գործադուլ են անում: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:
«Առավոտյան 9-ից, արդեն 2-րդ օրն է, 16 պոլիկլինիկայի բուժանձնակազմը գործադուլ է անում: 110 ստորագրություն է հավաքվել` պոլիկլինիկայի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Խաչատրյանի հրաժարականի պահանջով: Երեկ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ էր այցելել պոլիկլինիկա: Իսկ ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը հորդորել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հրաժարական տալ, սակայն Նունե Խաչատրյանը հրաժարվել է դա անել»,-նշում է ավագանու անդամը:
Թեհմինա Վարդանյանի խոսքով՝ պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նշում է, որ իրեն այդ պաշտոնում քաղաքապետն է նշանակել և նա միևնույն է՝ շարունակելու է աշխատել:
Լուսանկարները՝ Թեհմինա Վարդանյանի