Ինչպես հայտնել էինք, պատգամավոր Շիրակ Թորոսյանը այսօր հեռացավ ԱԺ «Հանրապետական» կուսակցությունից:
Իրավաբան.net-ը ներկայացնում է Շիրակ Թորոսյանի կենսագրությունը:
Ծնվել է 1972թ. ապրիլի 16-ին Ջավախքի Գանձա գյուղում:
1995թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 1997թ.` ՀՀ կառավարման ակադեմիան, 2006թ.` Եվրախորհրդի քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը: Միջազգայնագետ-պատմաբան, պետական ծառայող: Պատմական գիտությունների թեկնածու:
1996 թվականից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դասախոս է:
1995 թվականից «Ջավախք» հայրենակցական միության անդամ է, 2003թ.՝ ղեկավար մարմնի անդամ, 2006թ.` միության նախագահ: 1997թ.` «Հզոր հայրենիք» կուսակցության ղեկավար մարմնի անդամ, կազմակերպական բաժնի վարիչ, 2006թ.` կուսակցության փոխնախագահ:
2007-2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ:
2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:
Գիտական մի շարք հոդվածների եւ մեկ մենագրության հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: