Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գևորգյանը հեռանում է ՀՀԿ-ից և ԱԺ Հանրապետական կուսակցությունից:
Իրավաբան.net-ը ներկայացնում է Արթուր Գևորգյանի կենսագրությունը:
Ծնվել է 1975թ. ապրիլի 1-ին Երեւանում:
1994-1996թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2000թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Բռնցքամարտի մարզիչ-մանկավարժ: 2015թ. ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան:
1987 թվականից զբաղվել է բռնցքամարտով: 1989թ. դարձել է ԽՍՀՄ բռնցքամարտի պատանեկան առաջնության հաղթող, սպորտի վարպետ: 1996թ. Ատլանտայի 26-րդ օլիմպիական խաղերում գրավել է 5-րդ տեղը: Միջազգային կարգի սպորտի վարպետ: 1998թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիր է: 2000թ. մասնակցել է Սիդնեյի օլիմպիական խաղերին: 2001-2003թթ. ԱՄՆ-ում զբաղվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտով:
1997-2001թթ. Երեւանի «Աշխատանքային ռեզերվներ» մարզական ակումբում աշխատել է մարզիչ: 2005-2008թթ. եղել է Երեւանի Դավթաշեն համայնքի ղեկավարի տեղակալ: 2008թ. մայիսի 18-ին ընտրվել է Երեւանի Դավթաշեն համայնքի ղեկավար: 2009-2012թթ. եղել է Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար:
ՀՀԿ խորհրդի անդամ է, ՀՀԿ Դավթաշեն տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ:
2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 5 ընտրատարածք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով (2011թ.):
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Լուսանկարները՝ Արթուր Գևորգյանի ֆեյսբուքյան էջից