Մայիսի 29-ին, ժամը 00.03-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1991 թ. ծնված Ս. Ս.-ն և հայտնել, որ նախկին ընկերը՝ 1983 թ. ծնված Արման Կ.-ն, բակում կրակել է իր ավտոմեքենայի ուղղությամբ և մեկ այլ ավտոմեքենայով հեռացել, իսկ կրակված պարկուճներն իր մոտ են, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.30-ին, Արման Կ.-ն նկատելով Ս. Ս.-ին իր ծանոթի հետ մի ավտոմեքենայի սրահում միասին նստած, ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել և անհայտ մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի:
Դեպքի վայրի զննությամբ Սարի թաղի 8-րդ շարքի տներից մեկի մոտից հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի 19 փամփուշտի կրակած պարկուճներ:
Մայիսի 29-ին, ժամը 1.10-ին, Արման Կ.-ն ներկայացել է բաժին:
Արման Կ.-ն ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: