Արսեն Թորոսյանը դիմել է ԿԳՆ-ին՝ կրկնապատկելու կլինիկական օրդինատուրայի նպատակային տեղերը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյբուքյան իր էջում գրում է.

«Նամակով և բանավոր դիմել եմ ՀՀ ԿԳՆ Արայիկ Հարությունյանին, որպեսզի այս տարի ՀՀ ԱՆ-ին հատկացնեն կլինիկական օրդինատուրայի 60 նպատակային տեղ, նախորդ տարվա 30-ի փոխարեն։

Այդ տեղերից 57-ի համար կնքվելու են պայմանագրեր դիմորդների հետ, որպեսզի նրանք ուսումն ավարտելուց հետո առնվազն 5 տարի աշխատեն մեր կողմից նշված մարզային բուժհիմնարկում։

Այս խնդրի լուծման մեջ, սակայն, մեծ դեր ունեն նաև տեղական և տարածքային կառավարման մարմինները, որոնք պետք է առողջապահությունը դարձնեն իրենց գերակայություններից մեկը և բժիշկներին ապահովեն նորմալ կենցաղային պայմաններով, որպեսզի նրանք մեծ հաճույքով ցանկանան աշխատել մարզերում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել