Մայիսի 24-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ:
Արտակ Մաթևոսի Դավթյանը ծնվել է 1970 թ., Բամբակաշատ գյուղում:
Կրթություն
- Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ապա Մոսկվայի բարձրագույն ռազմական ուսումնարանը։
- 1995 թվականին ընդունվել և 1998 թվականին ոսկե մեդալով ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։
- Վերապատրաստվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։
Զինվորական ծառայություն
- 1990 թվականից մասնակցել է Շահումյանի, Զանգեզուրի և Հորադիսի մատույցներում մղվող բոլոր մարտական գործողություններին։ Կռվել է Շահումյանում՝ Շահեն Մեղրյանի հայդուկային ջոկատում։ Այնուհետև Լուսակերտի բրիգադով եղել է Մեղրիում, ապա Ղափանում` պաշտպանելով Եղվարդ և Ագարակ գյուղերը։ Այնուհետև մասնակցել է Սրաշենի ազատագրմանը և Տրիդցատկա, Յըմըզլու, Յուխարի ադրբեջանական գյուղերի կրակակետերի ոչնչացմանը։
- 1998 թվականից – բանակային կորպուսի շտաբի պետ, Նոյեմբերյանի գնդի հրամանատար, 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։
- 2007 թվականի հուլիսի 20-ից 2009 թվականի հունվարի 31-ը – Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։
- 2009 թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրաանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ` ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Պարգևներ և կոչումներ
- Գեներալ-մայոր (2010):
- «Վարդան Մամիկոնյան» շքանշան (2011):
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2015):
- Արիության մեդալ:
- ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալ։
- ՀՀ ՊՆ Ոսկե մեդալ։
Ամուսնացած է, ունի 3 որդի։