Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվելու գեներալ-մայոր Արտակ Դավթյանը։ Այդ մասին ֆեյսբուքում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուրախ եմ ներկայացնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին. գեներալ-մայոր Արտակ Դավթյան»,- գրել է վարչապետը։
Համապատասխան հրամանագիր է ստորագրել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
《Արտակ ԴԱՎԹՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով》: