Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի կենսագրությունը

Մովսես Հակոբյանը ազատվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Իրավաբան.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը:

Մովսես Հակոբյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվել է 2016 թվականի հոկտեմբերի 3-ին:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Զինված ուժերի տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ, եղել է Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար:

Նշանակվել է ՊԲ հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ:

Նշանակվել է ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ:

Շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Ստանձնել է ՀՀ ՊՆ խորհրդականի, 2003թ. հուլիսին` ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետի պաշտոնները:

Մասնակցել է Հարվարդի համալսարանի Սևծովյան ավազանի անվտանգության ծրագրին:

Ստանձնել է ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետի պաշտոնները:

Նշանակվել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար:

Շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

ԼՂՀ նախագահի հրամանագրով ազատվել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի պաշտոնից:

ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

 

ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ՆՏԱ դեպարտամենտի պետ:

ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Ավարտել է ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար գյուղի միջնակարգ դպրոցը:

Ավարտել է Ալմա-Աթայի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարանը:

Սովորել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ակադեմիայում:

Մասնակցել է Հարվարդի համալսարանի Սևծովյան ավազանի անվտանգության ծրագրին:

ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Պարգևներ

2002թ. սեպտեմբերի 2-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով Հայրենիքի պաշտպանության գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Մովսես Հրանտի Հակոբյանը արժանացել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչման և պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով:

Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանի, ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, «Սուրբ Վարդան Մամիկոնյան», ԽՍՀՄ «Կարմիր աստղ» շքանշաններով, ՀՀ «Արիության» մեդալով, ՀՀ և ԼՂՀ մի շարք պետական ու գերատեսչական այլ մեդալներով:

 Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների

1986 – 1987թթ. – ծառայել է Անդրկովկասյան ռազմական օկրուգի 553-րդ մոտոհրաձգային գնդում:

1987 – 1988թթ. – Աֆղանստանում տեղակայված ԽՍՀՄ ԶՈՒ 40-րդ բանակում:

1992 – 1994թթ. – մասնակցել է մարտական գործողությունների:

ՊԱՐԳԵՎՆԵՐ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել