Եվրադատարանի որոշմամբ՝ 2500 եվրոյի փոխհատուցում կտրվի

Կառավարության այսօրվա նիստին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց կառավարության որոշման նախագիծ՝ արդարադատության նախարարությանը գումար հատակացնելու մասին: Գումարը որպես փոխահատուցում պետք է հանձնվի՝ ՄԻԵԴ որոշման հիման վրա:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ  25935/08 գանգատ) 2018 թվականի հունվարի 11-ի վճռի պահանջները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2018 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 2500 (երկու հազար հինգ հարյուր) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Կառավարությունը հավանություն տվեց այս նախագծին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել