Առողջապահության նախարարը՝ դեղերի դեղատոմսերով դուրս գրման մասին

Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ առողջապահության նախարարությունը շրջանառության է ուղարկել դեղերի դեղատոմսերով դուրս գրման որոշման մասնակի հետաձգման նախագիծը: Հետաձգումը, սակայն, չի տարածվելու անտիբիոտիկների վրա։

«Մենք այդ մասով ավելի զգույշ պիտի լինենք և դրանց չարաշահումը կասեցնենք թեկուզ թերի գործող կառավարության նախագծով։ Հուսքով ենք՝ բժշկական անձնակազմը և քաղաքացիները ըմբռնումով կմոտենան: Իսկ մյուս դեղերի մասով լայն քննարկումներ կանեն, որ կբերեն այնպիսի կարգավորման, որ բոլորի ընդունելի լինի»,-նշել է նա։

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/699434860242782/?hc_ref=ARSDOtu2YEvbtGrOhZU0INWWdotM8BfTPOaTj2C9D_1Ml_67PpRpFKh-mUJoGgVn9AA&fref=nf

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել