Այսօր Ազգային ժողովում պատգամավորների հարցերին պատասխանեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Պատգամավոր Լենա Նազարյանը հարց տվեց, թե ո՞րն է, ըստ նրա, քաղաքական բանտարկյալը, ինչպե՞ս է այն սահմանավում: Նրա խոսքով, եթե տրվի հստակ սահմանում, ապա հնարավաոր է հենց հստակ մատնաշաել, թե ովքեր են քաղբանտարկյալ, ովքեր ոչ:
Արթուր Դավթյանն ասաց, որ բազմաթիվ մեկնաբանություններ են տրվում դրան, սակայն ինքն առաջարկում է այս մասին խոսել «զուտ իրավական տերմինոլոգիայով»՝ արդյո՞ք անձին առաջադրված մեղադրանքը հիմնավոր և օրինական է: