Նիկոլ Փաշինյանը՝ արագաչափերի և տեսանկարահանող սարքերի մասին

Մայիսի 17-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետին և արդարադատության նախարարին հանձնարարականներ տվեց օրենսդրական լուծումներ ստեղծել՝  արագաչափերի գործարկման հետևանքով չմարված և կուտակված տույժ-տուգանքների պարտքը ներելու մասին:

Ինչպես նաև քննարկման առարկա դարձնել արագաչափերի և տեսանկարահանող սարքերի  գործարկման  արդյունավետության մասին. «Կարծում եմ  նպատակահարմար կլինի օրենսդրական հնարավորություն մտածել ինչ-որ ժամանակաշրջանով  դրանց գործունեությունը դադարեցնելու կամ կասեցնելու մասին»: Սա որոշակի թյուրըմբռնումներ էր առաջացրել վարորդների շրաջոնւմ, ովքեր կարծել էին, թե արագաչափերն ու տեսանկարահանող սարքերն այլևս չեն գործում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է դիտարկել այն հնարավորությունը, թե հնարավո՞ր է արդյոք ժամանակավորապես դադարեցնել կամ կասեցնել արագաչափերի և տեսանկարահանող սարքերի գործունեությունը։

Այս մասին մայիսի 21-ին, կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ հնարավորությունը կդիտարկվի նաև վերջին մեկ շաբաթվա ընթացքում ճանապարհատրանսպորտային կարգապահության վիճակագրության ստուգմամաբ, և եթե տեսնենք, որ ճանապարհատրանսպորտային կարգապահության վիճակագրությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում վատթարացման միտումներ է դրսևորել, մենք կանենք եզրակացություններ, եթե չի դրսևորվել՝ էլի կանենք եզրակացություններ։

Այդ հայտարարության շարունակությանը մենք կանդրադառնանք դրանից հետո՝ ճանապարհային երթևեկության կարգապահության վիճակագրությանը անդրադառնալով։ Այսինքն, կհասկանանք՝ այդ հայտարարությունը վատթարացնող ինչ-որ միտում իր հետ բերե՞լ է, թե՝ չի բերել»։

Տուգանքների համաներման համար վարչապետը նշեց, որ անպայման պետք է արվի։

Հիշեցնենք, ոստիկանությունն այս մասին հայտնել էր, որ արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել:
Միաժամանակ պարզաբանել էր, որ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն` ոստիկանությունում մշակվում են համալիր միջոցառումներ` ոլորտում էական փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք ՀՀ արդարադատության նախարարության հետ համաձայնեցնելուց հետո կարճ ժամկետում կներկայացվեն հանրությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել