Տարոն Մարգարյանն արձանագրություններ է ստորագրել` ավագանու երեք անդամի լիազորությունների դադարեցման մասին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը արձանագրություններ է ստորագրել Երևաի ավագանու 3 անդամների լիազորությունների դադարեցման մասին։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը

Երևան քաղաքի ավագանու անդամ Էդուարդ Աղաջանյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն

Հիմք ընդունելով Երևանի ավագանու անդամ Էդուարդ Աղաջանյանի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N 1-Ն որոշմամբ ընդունված Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 39-րդ կետի 6-րդ ենթակետով՝ դադարեցնել «Ելք» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Էդուարդ Աղաջանյանի՝ ավագանու անդամի լիազորությունները:

Նշենք, որ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 10-ին որոշմամբ Էդուարդ Աղաջանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը

Երևան քաղաքի ավագանու անդամ Տիգրան Ավինյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 148-րդ հոդվածի 2-րդ մասը, 95-րդ հոդվածը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի մայիսի 11-ի «Տիգրան Ավինյանին փոխվարչապետ նշանակելու մասին» ՆՀ-299-Ա հրամանագիրը՝ դադարեցնել «Ելք» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Տիգրան Ավինյանի՝ ավագանու անդամի լիազորությունները:

Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 11-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն փոխվարչապետ է նշանակվել Տիգրան Ավինյանը։

ՀՀ ԿԳՆ Արայիկ Հարությունյանը

Երևան քաղաքի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 148-րդ հոդվածի 2-րդ մասը, 95-րդ հոդվածը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի մայիսի 11-ի «Արայիկ Հարությունյանին կրթության և գիտության նախարար նշանակելու մասին» ՆՀ-300-Ա հրամանագիրը՝ դադարեցնել «Ելք» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանի՝ ավագանու անդամի լիազորությունները:

Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մայիսի 11-ի հրամանագրի համաձայն Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության և գիտության նախարար։

Արձանագրությունների մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել