ՀՀ Ազգային ժողովի 23.03.2018թ. արտահերթ նիստով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը։ Այս օրենքով նախատեսվել է, որ ներկայումս գործող գնումների բողոքարկման խորհրդի փոխարեն գնումների հետ կապված բողոքները քննելու են գնումների հետ կապված բողոքներ քննող անձինք, որոնք ունեն նախարարությանը ենթակա մարմնի կարգավիճակ:
Միևնույն ժամանակ վերոնշյալ օրենսդրական փոփոխության արդյունքում «Գնումների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածը լրացվել է նոր 7-րդ մասով, որի համաձայն` գնումների հետ կապված բողոքներ քննող անձանց թիվը սահմանվում է Կառավարության որոշմամբ:
Այսպիսով, գործադիրն այսօր՝ մայիսի 17-ի հերթական նիստի ժամանակ որոշում կընդունի գնումների հետ կապված բողոքներ քննող անձանց թվի սահմանման մասին։
Կառավարության որոշմամբ գնումների բողոքներ քննող անձանց թիվը կսահմանվի՝ երկու: