Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ զբաղվածության պատճառով ավելի շուտ չի հասցրել գրել, սակայն երեկ՝ մայիսի 16-ին ժամը 17:00 այցելել է Գարեգին Չուգասզյանին՝ նրա առողջական վիճակի մասին տեղեկանալու և իր աջակցությունը առաջարկելու համար։
«Նա այդ պահին հանգստանում էր և ես որոշեցի չխանգարել նրան։ Սահմանեցինք շտապ օգնության անձնակազմի շուրջօրյա հերթապահություն»,-նշել է նա։
Նշենք, որ նա արդեն մի քանի օր է հացադուլի մեջ է:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Աթենքի փողոցում հայտնաբերվել և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման է ենթարկվել Գարեգին Չուգասզյանը։
Սակայն պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը երաշխավորություն են ներկայացրել՝ Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ և կալանքը վերացվել էր: Նա այժմ ազատության մեջ է: