Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Հարգելի գործընկերներ,
ես այսօր աշխատանքից ազատման դիմում գրեցի։
Բոլոր լրագրողներին, ինչպես նաև նախարարության աշխատակիցներին շնորհակալություն եմ հայտնում
շուրջ վեց տարի համատեղ հետաքրքիր աշխատանքի համար։
Բոլորին մաղթում եմ առողջություն և հաջողություններ…»,-գրել է նա: