ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 12-ին որոշում էր ստորագրել, որում ասվում է․
«Համաձայն «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի առաջարկությունը.
Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ իր դիմումի հիման վրա ազատել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից»։