Շիրակի պետական համալսարանի ռեկտորատը հանդես է եկել հայտարարությամբ։
«Հարգելի՛ ուսանողներ, Շիրակի պետական համալսարանի ռեկտորատը հորդորում է Ձեզ ամփոփիչ ատեստավորման քննությունների նախաշեմին ապահովել ուսումնական բնականոն գործընթաց՝ չհետևելով անհարկի հայտարարությունների և չենթարկվելով սադրանքների, որովհետև ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը, հանդես գալով հայտարարությամբ, առաջնահերթ լուծելի խնդիրներից է համարել նաև ՇՊՀ-ում ստեղծված իրավիճակը:
Ուստի կոչ ենք անում այս պատասխանատու ժամանակաշրջանում տուրք չտալ գործադուլ և դասադուլ անելու հայտարարություններին և սպասել նախարարության կողմից նախատեսվող օբյեկտիվ և իրավական լուծումների»,-նշված է եղել հայտարարության մեջ։