Որոշելու համար՝ արդյոք ՀՀ քաղաքացին համապատասխանում է վիզայից հրաժարման ծրագրի (Visa Waiver Program) պահանջներին, այցելեք https://travel.state.gov/content/travel/en/us-visas/tourism-visit/visa-waiver-program.html կայքէջը:
Հնարավոր է, որ վիզայից հրաժարման ծրագրի գործընկեր երկրի քաղաքացիներ հանդիսացող որոշ ճանապարհորդներ, այնուամենայնիվ, չկարողանան այդ ծրագրի շրջանակներում ճանապարհորդել դեպի Միացյալ Նահանգներ: Եթե անձը 2011 թ. մարտ ամսից հետո ճանապարհորդել է Իրան, Իրաք, Լիբիա, Սուդան, Սիրիա, Սոմալի կամ Եմեն, ապա Վիզայից հրաժարման ծրագրի շրջանակներում ճանապարհորդելու իրավունք չունի: Նմանապես, եթե Իրանի, Իրաքի, Սուդանի կամ Սիրիայի երկքաղաքացի է, ապա նույնպես իրավունք չունի ճանապարհորդելու վիզայից հրաժարման ծրագրի շրջանակներում: Այդ ճանապարհորդները պետք է նախատեսված ուղևորության օրից շատ առաջ նախապես դիմեն ոչ ներգաղթային վիզայի համար, որպեսզի խուսափեն անհարկի ձգձգումներից:
«Ամենամոտ ապագայում ճանապարհորդելու մտադրություն ունեցողները կարող են պահանջել վիզայի տրամադրման հարցով շտապ ընդունելություն: Վիզայի տրամադրման հարցով շտապ ընդունելություն պահանջելու համար նախ սովորական ընդունելության օր նշանակեք հնարավոր ամենամոտ ամսաթվով: Այնուհետև մտեք ձեր հաշիվը, սեղմեք «Շարունակել», ընտրեք «Պահանջել շտապ» և հետևեք ցուցումներին: Ճանապարհորդը պետք է պահանջը ներկայացնելիս նշի ճանապարհորդության օրը և նպատակը, ինչպես նաև տրամադրի ԱՄՆ Մաքսային և սահմանային պաշտպանության գործակալության՝ իր ESTA կարգավիճակի վերաբերյալ ստացած տեղեկանքի պատճենը և, եթե ESTA դիմումը մերժվել է, մերժման պատճառը:
Վիզայից հրաժարման ծրագրի շրջանակներում ճանապարհորդելու սահմանափակումների, ներառյալ էլեկտրոնային անձնագիր ունենալու պահանջի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ կայքէջում՝ https://travel.state.gov/content/travel/en/us-visas/tourism-visit/visa-waiver-program.html.»,-նշված է դեսպանատան հայտարարության մեջ: