Մայիսի 12-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանգրի համաձայն Արսեն Թորոսյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար:
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նորանշանակ նախարարի կենսագրությունը:
Արսեն Թորոսյանը ծնվել է 1982թ. հունիսի 21-ին, Երևանում։
Կրթություն
1998-2004թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում
2004-2006թթ. սովորել է ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում՝ սոցիալական հիգիենա և առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ
2006-2009թթ. ուսումը շարունակել է ասպիրանտուրայում՝ հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ։
2007թ. Հարվարդի Քենեդիի քաղաքագիտության դպրոց, «Սկզբունքային բանակցություններ», Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ
2008թ. INSEAD, «Եվրոպայի առողջապահության առաջնորդության» ծրագիր, Ֆոնտենբլու, Ֆրանսիա
2010թ. Վիեննայի բժշկական համալսարան, «Հանրային առողջապահությունը Ավստրիայում», Վիեննա, Ավստրիա
2013թ. INSEAD, «Միջին արևելքի առողջապահության առաջնորդության ծրագիր», Աբու-Դաբի, ԱՄԷ
Աշխատանքային գործունեություն
2002, Դասավանդող/Ծրագրի ղեկավարի օգնական, Հայաստանի բժիշկ ուսանողների գիտական ասոցիացիա:
2004-2005թթ. – «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ, Սոցիալական աշխատողների խմբի ղեկավար
2005-2010թթ. – Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագիր, Ընտանեկան բժշկության և բուժօգնության որակի համակարգող
2010-2011թթ. – ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն, Մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ, Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
2011-2015թթ., 2016-2018թթ. – «ՄԻԲՍ» բժշկա-ախտորոշիչ կենտրոն, տնօրեն
2018 թ. մայիսի 12-ից ՀՀ առողջապահության նախարարն է:
Այլ տվյալներ
2015-2016թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ունի բ/ծ լեյտենանտի կոչում։
Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովներիև դասընթացների: Հեղինակ է հայաստանյան և միջազգային գիտական ամսագրերում տպագրված մի շարք հոդվածների:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական է:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ։